
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանը չի կարծում, թե կուսակցությունում արտառոց դեպքեր են տեղի ունենում: ArmLur.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, թե յուրաքանչյուր անդամ ազատ է միանալ որևէ կուսակցության կամ դուրս գալ, և դրանում արտառոց բան պետք չէ փնտրել:
«Մենք վերագնահատում ենք մեր հնարավորությունները, մեր մարտահրավերները, մեր կադրային դիրքորոշումները: Սրանք բոլորը տեղավորվում են մեր կանոնադրային կարգավիճակի մեջ. արտառոց բան չկա»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան