Դրամապանակի գողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 13-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Գ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 42.000 դրամ: Արմեն Գ.-ն հայտարարել է, որ ինքը նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղայինում՝ մի աղջկանից: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս