Ավագանին հաստատել է  Երևան քաղաքի 2015թ․ բյուջեի հաշվետվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հաստատել է Երևան քաղաքի 2015թ․ բյուջեի հաշվետվությունը, համաձայն որի եկամուտների մասով կատարողականը կազմել է 108,4 %, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշից ավել է 12,6%-ով։ Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են:

Ավագանու մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի զարգացման 2015  թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:




Լրահոս