Թուրքիայի մայրաքաղաքում ոստիկանն անհայտ պատճառներով գնդակահարել է իր գործընկերուհուն և պատահական անցորդի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դեպքը տեղի է ունեցել Դիքմեն շրջանում: Կրակոցների տակ է հայտնվել պատահական անցորդը: Ստացված վնասվածքներից երկուսը տեղում մահացել են:
Հայտնի է, որ ոստիկանը հանձնվել է իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ երկրի հարավ-արևելքում պայթուցիկ սարքով ականապատված բեռնատար է հայտնաբերվել: Երկրի հարավ-արևելքում հիմնականում քրդեր են բնակվում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում զինված բախումներ են տեղի ունենում տարածաշրջանում, ընդ որում, կան տվյալներ, թուրք զինյալները հարյուրավոր խաղաղ քրդերի են սպանել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան