«Թումո» կենտրոնին տրամադրվել է հողի հարկի գծով արտոնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով  արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաև այգու  պահպանման  ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ և օգտագործվում է ըստ նշանակության:

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաև կարևորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը` Երևանի ավագանին ընդունել է որոշումը:




Լրահոս