Հոլիվուդյան հայտնի սրտակեր Լեոնարդո ԴիԿապրիոն «թաշկինակի պես» փոխում է իր ընկերուհիներին: Նախկին ընկերուհիների ցանկում մոդելներ են, դերասանուհիներ, երգչուհիներ:
Դերասանին դուր են գալիս մինչև 25 տարեկան գեղեցկուհիները:
Ժիզել Բյունդխեն
ԴիԿապրիոն 5 տարի հանդիպել է բրազիլացի սուպերմոդելի հետ: Նրանք բաժանվել են 2005թ.: Ժիզելը ցանկանում էր ամուսնանալ, սակայն նրա ընտրյալն այդպես էլ չկարողացավ գնալ այդ պատասխանատու քայլին:
Բիժու Ֆիլիպս
90-ականների վերջին Լեոն հանդիպում էր Բիժու Ֆիլիպսի հետ՝ The Mamas & the Papas խմբի երաժիշտ Ջոն Ֆիլիպսի դստեր հետ: «Սևը և սպիտակը» ֆիլմում իր դեբյուտային դերի համար պարտական է Լեոյին:
Աննա Վյալիցինա
Մեկ ամիս հանդիպել է ռուս սուպերմոդել Աննա Վյալիցինայի հետ:
Բար Ռաֆաելի
5 տարի հանդիպել է իսրայելցի թոփ մոդել Բար Ռաֆաելիի հետ: 2012թ. Բարը դարձել է ամենասեքսուալ կին՝ Maxim ամսագրի վարկածով:
Էրին Հիզերտոն
Ամերիկացի մոդելի հետ հանդիպել է մեկ տարի: Նրանց միջև սիրավեպը սկսվել է Բլեյք Լայվլիի հետ բաժանումից մի քանի ամիս անց: Էրինը հայտնի է որպես Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ:
Դեմի Մուր
Խոսակցություններ են պտտվում, որ Դեմի Մուրը գիշեր է անցկացրել ԴիԿապրիոյի հետ 1997թ., երբ նրա ամուսնությունը Բրյուս Ուիլիսի հետ վտանգի տակ էր: Ավելի քան 15 տարի անց Դեմին փորձել է վերսկսել Լեոյի հետ հարաբերությունները, սակայն դերասանը ցանկություն չի հայտնել:
Ռիհաննա
2015թ. համացանցում հայտնվեց Լեոյի և Ռիհաննայի լուսանկարը, որում նրանք համբուրվում են: Սակայն նրանցից ոչ մեկ չի հաստատում այդ հարաբերությունները:
Քրիստեն Զանգ
22 տարեկանում դեռևս «Տիտանիկ»-ի թողարկումից առաջ Լեոն սկսել է հանդիպել ոչ հայտնի մոդել Քրիստեն Զանգի հետ: Նրանց հարաբերությունները տևել են 15 ամիս:
Հելենա Քրիստենսեն
1997թ. մի քանի ամիս դերասանը հանդիպել է դանիացի սուպերմոդելի հետ, ով նրանից 6 տարով մեծ է: ԴիԿապրիոյի հետ հարաբերությունների մասին Հելենան ոչ մի հարցազրույցում չի հիշատակում:
Թոնի Հարն
Գերմանացի մոդելի հետ հանդիպել է մեկ տարի: Մոդելը փոքր է նրանից 18 տարի:
Նաոմի Քեմփբել
90-ականներին նա հասցրել է սիրավեպ ունենալ նաև սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ, սակայն հայտնիները շուտով հասկացել են, որ պետք է ընկերներ մնան:
Բլեյք Լայվլի
Նրանց հարաբերությունները տևել են մի քանի ամիս: Սակայն դերասանի հարազատները համոզված էին, որ հենց Բլեյքն է նրա ճակատագիրը:
Քելի Ռոբրահ
Ամերիկացի մոդելի հետ դերասանը հանդիպել է 2015թ. ամռանը, սակայն նրանց հարաբերությունները տևել են կես տարի: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ դերասանն առաջարկություն է արել մոդելին: Իր բոլոր հարցազրույցներում դերասանն ասել է, որ իր ընտրյալը շատ խելացի է:
Բրիջետ Հոլ
ԴիԿապրիոյի առաջին մոդել ընկերուհին:
Բրիտանի Դենիել
Միասին խաղացել են «Բասկետբոլիստի օրագիրը» ֆիլմում:
Ամբեր Վալետա
90-ականների ամենաբարձ վարձատրվող մոդելներից մեկը:
Քլեր Դեյնս
Միասին խաղացել են «Ռոմեո և Ջուլիետա» ֆիլմում:
Լիվ Թայլեր
Քեթի Քլիրի