«Ժողովուրդ»-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե արդյոք ճիշտ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել: «Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար: Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները»,-ասաց Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ իր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում, Խաչատրյանը վրդովված պատասխանեց. «Նման տականքներից կարելի է սպասել. ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ