ՋՐԱՆՑՔՈՒՄ ԼՈՂԱԼՈՒ ՎԵՐՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին Թալինի ջրանցքում հայտնաբերվել էր Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ 14-ամյա Նարեկ Հովսեփյանի դին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արգինայի ղեկավար Մուշեղ Գրիգորյանը պատմեց դեպքի մանրամասները: Պարզվում է, որ նշված օրը Նարեկն իր երեք ընկերների հետ գնացել է լողալու. «Ընկերները նկատել են, որ նա օգնություն է կանչում, եւ նրանցից մեկը` Միսակը, փորձել է օգնել: Ցավոք, ոչ մի կերպ չի կարողացել օգնել»: Ըստ Մ. Գրիգորյանի՝ սա առաջին դեպքն է, որ ջրանցքում գյուղից մարդ է խեղդվում. «Նարեկի ընտանիքն այդքան էլ լավ պայմաններում չի ապրում: Ոչ ոք չի աշխատում տանը, իսկ մահացած տղան տան միակ արու զավակն էր, ու այդ տան միակ ծուխն էլ այդպես մարեց»: Համայնքապետից տեղեկացանք նաեւ, որ այս օրերին համագյուղացիների հետ  բացատրական աշխատանքներ են տանում, որպեսզի կանխվեն ջրանցքում լողալու դեպքերը. «Դե ասում ենք, բացատրում ենք, բայց մեկ է, գնում են»:




Լրահոս