ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանն արդեն վարույթ է ընդունել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի` ՀՀ կառավարության դեմ ներկայացրած հայցադիմումը: Էլոյանն իր հայցադիմումի մեջ պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշումը եւ վերականգնել նախկին պաշտոնին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս գործով դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե երբ է նշանակվելու դատաքննությունը: Հիշեցնենք, որ որպես Էլոյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշման հիմք՝ նախարար Յուրի Վարդանյանը նշել էր, թե դա արել է Էլոյանի դիմումի համաձայն, սակայն իրականում նման դիմում չէր էլ եղել:




Լրահոս