ԱՄՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին Մոսկվայում ահաբեկչական սպառնալիքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում ահաբեկչական սպառնալիքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:

«Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատուն անվտանգության հետ կապված ծանուցում է ստացվել՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վերջին նախազգուշացման հիշեցման մասին՝ կապված Եվրոպայում, այդ թվում նաև Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքի մասին»,-ասել է Սթիվենսը:

Նշվում է, որ նախազգուշացման տեքստում ասվում է, որ դեսպանատունը խորհուրդ է տալիս ամերիկացի քաղաքացիներին «զգոն լինել, քանի որ Ռուսաստանում ահաբեկչության իրականացման ռիսկերը մեծ են»:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ հարձակումների թիրախում կարող են լինել հասարակական վայրերը, ռեստորանները, զբոսաշրջանային վայրերը, տրանսպորտային միջոցները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս