Թոփային միջին քաշայինները կհամեմատեն իրենց ուժերը կազմակերպության հոբելյանական մրցաշարի ընթացքում:
UFC 200-ին այսօր մենամարտ է ավելացվել և, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այն կկայանա միջինքաշայիններ Գեղարդ Մուսասիի և Դերեկ Բրանսոնի միջև, որոնք իրենց համաձայնությունն արդեն իսկ տվել են:
Այն տեղի կունենա հուլիսի 9-ին` Լաս-Վեգասի T-Mobile Arena-ի տանիքի ներքո (ԱՄՆ, Նևադա նահանգ): Պլանավորված առաջին մենամարտը ծանրքաշայիններ Քեյն Վելասկեսի և Թրևիս Բրաունի միջև կլինի:
Հավելենք, որ Մուսասին (38-6-2) վերջին մենամարտին հաղթել է բրազիլացի վետերան Տալես Լեյտեսին: Սրանից առաջ Գեղարդը նոկաուտով անսպասելի պարտվել է Յուրայ Հոլլին:
Բրանսոնը (15-3) իր կարիերայի ընթացքում հանդես է եկել տարբեր մարտական ակումբներում, և իր մշտապես երկրորդ տասնյակում է եղել: Մինչդեռ, նա հնարավորություն է ունեցել հայտնվել թոփ տասնյակում, սակայն պարտվելով այնպիսի լուրջ մարտիկների, ինչպիսիք են Յոել Ռոմերոն և Ռոնալդո Ժակարե Սոուզը, զիջել է իր դիրքերը:
Այժմ նա ունի 4 հաղթանակ, և Մուսասիին հաղթելու դեպքում կներխուժի թոփ տաս: Սակայն դրա համար նա պետք է լուրջ աշխատի իր վրա: