Շվեյցարիայում ավարտվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի անգլիական «Լիվերպուլ»-ի հետ, որը գլխավորում է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին, իսկ պատասխան խաղերը ապրիլի 14-ին:
Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ
«Բրագա» Պորտուգալիա – «Շախտյոր» Ուկրաինա
«Վիլյառեալ» Իսպանիա – «Սպարտա» Չեխիա
«Ատլետիկ» Իսպանիա – «Սեւիլիա» Իսպանիա
«Բորուսիա» Գերմանիա – «Լիվերպուլ» Անգլիա