ՀԱԿ-ն առաջարկում է ԸՕ-ի շուրջ բանակցել 4+4+4 ֆորմատով. իշխանությունը դեմ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ն առաջարկում է ընտրական օրենսգրքի շուրջ հանրային լսումներից բացի քաղաքական բանակցություններ անցկացնել, իսկ իշխանությունն, ըստ էության, ընդունում է այս առաջարկը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այօր Ազգային ժողովում տեղի ունեցած հանրային քննարկմանը, մասնավորապես, առաջարկեց քաղաքական բանակցությունները անցկացնել 4+4+4 ձևաչափով, որը ենթադրում է, որ այդ բանակցություններին կմասնակցեն չորսական ներկայացուցիչներ ընդդիմությունից, իշխանությունից և քաղաքացիական հասարակությունից։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով նաև Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներից է, ասաց, որ  պատրաստ են քննարկել այս առաջարկը։ Հանրապետական խմբակցությանից Հովհաննես Սահակյանը ևս նախնական համաձայնություն տվեց։

«Եթե այդ քննարկումներն անցկացվելու են առանց վերջնագրերի, ցանկացած ֆորմատով պատրաստ ենք քննարկելու»,- ընդգծեց  հանրապետական պատգամավորը։




Լրահոս