
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 2015թ. ընթացքում մնացել են նույնը: Նրա մոտ ոչ առաջընթաց, ոչ էլ հետընթաց չի արձանագրվել:
Այսպես, նրա դրամական միջոցներն ինչպես 2014-ին, անցած տարվա վերջին եւս կազմել են 250 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 440 հազար դրամ:
Տ. Մարգարյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի դրամական միջոցները նույնպես փոփոխություն չեն կրել եւ ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա կազմում են 50 մլն դրամ: