Լոս Անջելեսում աշխատակիցն ընկել է շենքի 53-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«The Independent»-ի փոխանցմամբ՝ էլեկտրատեխնիկը իր աշխատանքային երկրորդ օրը վայր է ընկել  լոսանջելեսյան երկնաքերներից մեկի՝  «Wilshire Grand Center»-ի 53-րդ հարկից (235 մետրից) և մահացել:  Վերջինս չի կրել անվտանգության գոտիներ և պաշտպանական սաղավարտ:

Աշխատակիցը  ընկել է ավտոմեքենայի վրա, որի վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Դեպքը պատահել է  Լոս Անջելեսի գլխավոր բիզնես հատվածներից մեկում:

Հաջորդ տարի՝ կառուցման ավարտին, 73-հարկանի երկնաքերը կունենա 335 մետր բարձրություն:

Սյուզի Մուրադյան




Լրահոս