ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որն է համարվում ինքնակամ կառույց, եւ ինչ կարգով կարող է օրինականացվել դա:

Գրիշ Սամսոնյան (41 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված): Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետերի կողմից, կառավարության սահմանած կարգով:
Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային uեփականություն (ՀՀ քաղ. օր. 188-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկալի է, որ յուրաքանչյուր քաղաքացի լինի հնարավորինս տեղեկացված, որպեսզի նման դեպքերում կարողանա պաշտպանել իր շահերը:




Լրահոս