ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է անցկացվում ծառայողական քննությունը: Եվ ո՞ր դեպքում  ու ի՞նչ սկզբունքով կարող է երկարացվել քննության անցկացման ժամկետը:

Արա Հովհաննիսյան (30 տարեկան, քաղծառայող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:
Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում խորհուրդը որոշում է կայացնում հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է թե՛ քննության եւ թե՛ դրա երկարացման կարգը: Մնում է ծանոթանալ գործող կարգին՝ հարկ եղած դեպքում կիրառելու համար:




Լրահոս