168 ժամ. Փորձում են սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն։ Վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ և փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը և այն վաճառել 190 դրամով։
 
Թեև ՏՄՊՊՀ-ից մեր թղթակցին հայտնել են, որ իրենք գազի գին չեն սահմանում, սակայն ավելացրել են, որ այս շուկայում անցկացվում են ուսումնասիրություններ, որի արդյունքում կորոշվի գազի վաճառքի ողջամիտ գինը, և ըստ այդմ էլ կորոշվի գազի գնի թանկացումը եղել է ողջամտությա՞ն սահմաններում, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, գազի վաճառքի ողջամիտ գին կհայտարարվի հենց 190 դրամը, ինչը կնշանակի, որ գազը պետք է վաճառվի հենց այդ գնով։
 
Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում։ 




Լրահոս