«Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի՝ ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ արձագանքին առնչվող հարցին։

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: «Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի Նախագահի և Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ արձագանքը» հարցին Տիգրան Բալայանը պատասխանել է. «Հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է միահյուսված ճակատագրի և փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումների վրա: Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից»։




Լրահոս