Վահան Շիրխանյանին կվիրահատեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Երևան կենտրոն»  ՔՀԿ-ից պաշտպանության նախկին նախարարին անմիջապես տեղափոխել են դիագնոստիկ կենտրոն, որտեղ բժիշկները հետազոտել և հայտնաբերել են, որ նրա ոտքի թրոմբը շարժվել է, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

Փաստաբանները սպասում են, թե երբ են Վահան Շիրխանյանին տեղափոխելու Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն: Նշենք, որ տեղեկացանք, որ ի վերջո հաջողվել է Վահան Շիրխանյանին տեղափոխել Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ, որտեղ էլ նրան ամենաուշը վաղը առավոտյան կվիրահատեն:

 




Լրահոս