“Ըստ շրջանառվող լուրերի, որոշ նախարարություններում ներքին հրահանգ է իջեցվել՝ աշխատանքի չընդունել իգական սեռի ներկայացուցիչներին, պատճառաբանելով, թե “զզվեցնում են” իրենց հղիության “դեկրետներով” ու ընտանեկան խնդիրներով։
Պարզաբանման համար փորձեցինք մեկնաբանություններ ստանալ մի քանի նախարարություններից, սակայն ամռան այս մեռյալ շրջանում հաջողվեց կապ հաստատել միայն սփյուռքի նախարարության հետ։ “Բացարձակապես նման բան չկա։ Դա բացառվում է։ Ցանկացած մարդու, ով մեզ դիմում է աշխատանքի ընդունվելու համար, ես, որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար, նախ բացատրում եմ կարգը (եթե բուհը նոր ավարտած են լինում), թե պետական մարմիններում տեղավորվելու համար ինչ ճանապարհով պիտի գնան”,-ասաց նախարարության անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարը, հավելելով, որ իրենք պահում են իրենց դիմած բոլոր քաղաքացիների “cv”-ները, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրեն աշխատանքի։
“Աղջիկների չընդունել ու նման բան իրականում գոյություն չունի”,-վերստին հավաստիացրին նախարարությունից, իսկ արդեն աշխատող կանանց կրճատման հարցին էլ հակադարձեցին. “Մեր նախարարության աշխատողների գրեթե 50 տոկոսից ավելին կանայք են, ինչի՞ մասին է խոսքը։ Նման բան գոյություն չունի, դա անգամ ծիծաղելի է։ Եթե մեր նախարարի դիրքորոշումն այդպիսին լիներ, պարզ չէ՞, որ գերակշիռ հատվածն արական սեռի կլիներ”,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ այսօրվա համարում