«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գլուխ բարձրացրած և մլակների միջոցով հատկապես երեխաներին փոխանցվող լեյշմանիոզ վարակիչ հիվանդության պատճառները պետք է փնտրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մեջ։ Այն աղքատության հիվանդություն է:
Լեյշմանիոզով վարակվելու դեպքում ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությանը։ Արդեն 2015 թվականին վարակվածների թիվը Հայաստանում հասել է 18-ի։ Իսկ այս տարի, երբ դեռ առաջին եռամսյակն էլ չի ավարտվել, հիվանդության 6 դեպք է արձանագրվել։ Ընդ որում, մեկը՝ մահվան ելքով։ 9 ամսական փոքրիկը վարակի զոհ է դարձել մի քանի օր առաջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։