Մինչև այս շաբաթվա վերջ Երևանի քաղաքապետարանը որոշում կընդունի ու կհայտարարի, թե որքան է թան֊կանալու ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը: Ամե֊նայն հավանականությամբ, այդ փոփոխությունը կլինի 50 տոկոսով:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հայկական Ժամանակ” օրաթերթն ու հավելում, ոչ միկրոավտոբուսների և ավտոբուսնե֊րի գործող 100 դրամ սակագինը կդաոնա 150 դրամ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում փոխանցել է, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող տարբեր տնտեսվարողներ ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարան ներկայացրած իրենց հայտերում առաջարկել են ուղևորափոխադրումների գինը սահմանել 160-200 դրամ:
Քաղաքային իշխանությունները, սակայն, մերժում են 100 տոկոսանոց թանկացումը: “Հավանական է, որ դա կլինի 50 տոկոսով”,-ասել է Արթուր Գևորգյանը:
Շարունակությունը՝ “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում