
Հայաստանի պետական պարտքն այս տարվա մարտի առաջին կեսին եւս շարունակել է աճել: Մարտի առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը թողարկել է 5 միլիարդ դրամի պարտատոմսեր:
Միաժամանակ ֆինանսների նախարարութունը ետ է գնել նախկինում թողարկված 1 մլրդ դրամի պարտատոմսեր: Ասել կուզի՝ մարտ ամսին Հայաստանի պետական պարտքն ավելացել է առնվազն 4 միլիարդ դրամով: Հիշեցնենք, որ նույն ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 5 միլիարդ 120 մլն 400 հազար դոլար: