ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հուլիսի 13-ին՝ ժամը 20.20-ին, հաղորդում էր ստացվել, որ “ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերք” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հանրակացարանի բնակիչ, 1979 թ. ծնված Սամվել Մ.-ն:
 
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, 1993թ. ծնված Սրբուհի Գ.-ն հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում, անհիմն վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Սամվել Մ.-ի ձախ ուսին և պատճառել նշված վնասվածքը: Սամվել Մ.-ին տրվել դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս