
Իզուր չէ, որ «Oombrella» հովանոցին անվանում են օդերևութաբան: Շնորհիվ կոթում տեղադրված հատուկ համակարգի՝ խոնավության, ջերմաստիճանի, ճնշման, լուսավորության մակարդակի չափման համար նախատեսված սենսորների՝ աքսեսուարը զգուշացնում է կրողին, որ շուտով անձրև է տեղալու: Տեղումից 15 րոպե առաջ Bluetooth-ով անմիջապես ազդանշան է ուղարկվում բջջային սարքին: Դժվար թե ստացվի կորցնել տեխնոլոգիական այս նորամուծությունը, քանի որ կրողից զգալի հեռավորության վրա գտնվելու դեպքում հովանոցը հիշեցնում է իր մասին հատուկ ծրագրի միջոցով:
«Oombrella» հովանոցը հիմնակմախքը պատրաստված է հատուկ մանրաթելերից, ինչի շնորհիվ աքսեսուարը պահպանում է իր ձևը նույնիսկ ուժգին քամու ժամանակ:
Հովանոցը նույնիսկ հնարավորություն է տալիս ամրացնել ֆոտոխցիկ զբոսանքի ընթացքում նկարներ անելու համար՝ միաժամանակ այն դարձնելով սելֆիի յուրօրինակ ձող: