«Շարմ Հոլդինգ»-ը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015 թվականի հունիսին «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել բարձրախոսի գլխիկներ, որոնք եղել են լոգոյով եւ առանց լոգոյի:

Ավելի ուշ՝ ամիսներ անց, «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Մկրտչյանը դիմում է ներկայացրել մաքսային մարմին եւ հայտնել, թե վերոնշյալ ապրանքները մաքսային ծառայությունում պետք հայտարարագրվեին ոչ թե «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի անունով, այլ «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի:

Եվ այս թյուրիմացության համար մաքսային մարմինը որոշում է կայացրել հայտարարագրի ճիշտ ժամկետը չապահովելու եւ թույլ տված սխալի համար «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանին տուգանել 50.000 դրամի չափով:




Լրահոս