«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ազաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր է կուտակել, որը կազմում է ավելի քան 80 մլն դրամ:
Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել են սնանկ ճանաչել ընկերությանը: Նշված դատարանն այս տարվա փետրվարի 29-ին որոշել է «Գրեյթ Վելլի ՀՁ» ընկերությանը սնանկ ճանաչել:
Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է այս տարվա մայիսի 16-ին: Պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: