
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի պատճառով շարունակում է փակ մնալ նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն