Ռուսաստանի Քննչական կոմիտեն «Boing-737»-ի վթարի 3 վարկած է դիտարկում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Տարբեր վարկածներ են դիտարկվում, դրանց թվում՝ ինքնաթիռի անձնակազմի սխալ գործողությունները, տեխնիկական անսարքությունը, եղանակային անբարենպաստ պայմաններն ու այլ գործոններ: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է»,-ասել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Բացի այդ, ՔԿ-ում հաստատել են, որ «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է:
Հիշեցնենք, որ ավիաաղետի հետևանքով ինքնաթիռի 55 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են: