Աշտարակի ճանապարհին պայուսակ են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի ճանապարհին պայուսակ են գողացել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Հրաչյա Գ.-ն ծիրան գնելու նպատակով իր վարած “Մերսեդես” ավտոմեքենայով կանգնել է Երևան-Աշտարակ ճանապարհի` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում, որի ժամանակ նույն վայրում կայանված “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայի ուղևորը “Մերսեդես”-ի բաց պատուհանից գողացել է նույն ավտոմեքենայի ուղևորի պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, կոսմետիկ պարագաներ, բանալիներ և փաստաթղթեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1976 թ. ծնված Արկադիա Բ.-ն և 1977 թ. ծնված Արթուր Պ.-ն: Արկադիա Բ.-ն իր կողմից վարած “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում և բերման ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս