
Գերծանրքաշային կարգի WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոստացել է ռևանշ-մենամարտի ժամանակ վերջ դնել նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզական կարիերային:
«Ես Կլիչկոյին կրկին կհաղթեմ և այդ ժամանակ ամեն ինչ կավարտվի: Նա կարող է դառնալ քաղաքական գործիչ, ինչպես նրա եղբայր Վիտալին, կամ Հոլիվուդի աստղ, ինչպես նրա կինը: Բոլորը Կլիչկոյին վերաբերվում էին որպես սուպեր հերոսի, իսկ ես` ոչ: Ինձ համար նա ուղղակի մարդ է` բռնցքամարտիկի ձեռնոցներով», – ասել է Ֆյուրին: