Պարզաբանում` «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալի ոտքերը գամելու հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի գամել է ոտքերը: «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի հարազատները ահազանգել են և հայտնել, որ վերջինս գամել է ոտքերը: Ահազանգողների փոխանցմամբ՝ դատապարտյալը նման քայլի է դիմել իր նկատմամբ կատարված անօրինականությունների պատճառով: Դեպքի կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ -ն պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է.

«Մարտի 19-ին armlur.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ահազանգ. «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը գամել է ոտքերը» հրապարակման մեջ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի հարազատները հայտնել են, «որ վերջինս գամել է ոտքերը: Ահազանգողների փոխանցմամբ` դատապարտյալը նման քայլի է դիմել իր նկատմամբ կատարված անօրինականությունների պատճառով»:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի փակ տիպի դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը (նախկինում 5 անգամ դատապարտված) հիմնարկի վարչակազմին ներկայացրել է անօրինական պահանջներ, մասնավորապես` որպեսզի իր խցի դուռը շուրջօրյա բաց լինի: Բավարարում չստանալով` մարտի 18-ին կատարել է ինքնախեղում` ոտնաթաթի մատերի թաղանթից հատակին գամելու միջոցով:

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից տրավում են համապատասխան աշխատանքներ` ինքնախեղումը դադարեցնելու նպատակով:
ՀՀ ԱՆ «Հրազդան» դատապարտյալ Գ. Մելքոնյանը դատապարտվել է 31.10.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 5 տարվա ազատազրկման»:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս