Դոնի Ռոստովում FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boing-737»-ը, նախնական տվյալների համաձայն, կործանվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: ՌԴ ՔԿ-ն վթարի 3 վարկած էր առաջ քաշել:
Ինքնաթիռը վայրէջքի 3 փորձ է կատարել:
Փորձագետներն անհասկանալի են համարում այն, որ վայրէջքից առաջ ինքնաթիռը մոտ 2 ժամ պտտվել է օդում:
«Ինձ համար զարմանալի են հաղորդագրություններն այն մասին, որ ինքնաթիռը առաջին փորձից հետո մոտ 2 ժամ պտտվել է օդում, չնայած, որ կարող էր մոտակա որևէ օդանավակայանում վայրէջք կատարել»,-BBC-ն մեջբերում է ավիացիայի ոլորտի փորձագետներից մեկի խոսքը:
«Այն, որ ինքնաթիռը մեկ օրվա մեջ երրորդ չվերթն է իրականացրել, նորմալ է, եթե չեն խախտվել սանիտարական նորմերն ու եթե չի եղել անձնակազմի փոփոխություն: Համոզված եմ, որ FlyDubai ավիաընկերությունն այդ նորմերը պահել է»,-հավելում է փորձագետը:
Մեկ այլ փորձագետ գլխավոր հարցն է հնչեցնում՝ ինչու ինքնաթիռը մեկ այլ օդանավակայանում վայրէջք չի կատարել: