Լրացուցիչ ընտրություններ` Սյունիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 15-ին գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 38 ընտրատարածքում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” արձանագրությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2013 թվականի սեպտեմբերի 29-ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:




Լրահոս