Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը կարգալույծ չի արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու “Արարատ” երիտասարդաց միության հոգեւոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ոչ թե ազատվել է հոգեւոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցի՝ իր ծառայությունն այնտեղ իրականացնելու համար: Այդ մասին ասվում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի հաղորդագրության մեջ:
“”Արարատ” հոգեւոր միության նոր պատասխանատու է նշանակվել Տեր Դանիել քահանա Բաղումյանը, ով մինչ այդ սպասավորում էր Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հայ Առաքելական Եկեղեցում նման տեղափոխությունները շատ բնականոն են եւ այնքան հաճախ են լինում, որ զարմանալի է, թե ինչու է այս մեկը նման անտրամաբանական աղմուկ առաջացրել:
Ցավալի է, որ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում հնչած “ոչ կոռեկտե արտահայտությունը լրատվամիջոցները մեկնաբանել են որպես տեղափոխման պատճառ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման իրողությունները չեն կարող պատճառ լինել Եկեղեցու ներքին հարցերի կարգավորման համար”,- նշել են հայտարարության հեղինակները:




Լրահոս