Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը կպայքարեն Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակչի ուղեգրի համար:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստն առավելության է հասել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի, իսկ Նադալը` Կեյ Նիսիկորիի նկատմամբ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են կանադացի Միլոշ Ռաոնիչն ու բելգիացի Դավիդ Գոֆինը: