Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ ԵՏՄ անդամ երկրները մի համաձայնագիր են ստորագրել, որը կոչվում է «Բնական մորթուց հագուստի պարագաներ և այլ ապրանքատեսակների ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիր»: Նպատակը, ըստ ֆինանսների նախարարության պարզաբանման, հետևյալն է՝ անել այնպես, որ իրացման փուլում չպիտակավորված ապրանք չլինի, կանխվի կեղծված կամ ապօրինի ապրանքաշրջանառությունը:
Հարկային նոր օրենսգրքով արդեն պիտակները պետք է ձեռք բերի պետությունը: Իսկ նախկինում մորթուց ապրանքների վաճառքը հնարավոր չի եղել վերահսկել, քանի որ քաղաքացու ներկայացմամբ՝ թանկարժեք մուշտակներն իր համար է բերում:
Քանի որ մարդիկ գարնանը մորթուց իրեր, մուշտակներ չեն կրում, հետևաբար առևտրականներն արդեն այն ներկրելու խնդրի առաջ չեն կանգնի: ArmLur.am-ի նկարահանող խումբն այս փաստին ականատես եղավ «Մալաթիա» տոնավաճառում: Առևտրականները մեզ հայտնեցին, որ արդեն իսկ մորթուց պատրաստված ցանկացած իր տեղափոխել են պահեստ:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան