Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի հրաժեշտի խաղ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար:
Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ից 25-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի մարզական հավաք:
Մարտի 22-ին՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն: Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչները մարզումից հետո հնարավորություն կունենան հարցեր ուղղել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Միկա»
Գևորգ Պռազյան «Արարատ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Նորայր Գրիգորյան «Արարատ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Սերգեյ Ավագիմյան «Արարատ»
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Տիգրան Բարսեղյան «Գանձասար»
Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»
Զավեն Բադոյան «Բանանց»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա)
Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Միհրան Մանասյան «Ալաշկերտ»