ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն քննադատել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը, փոխանցում է Reuters-ը:
ՄԱԿ-ի ԱԽ-ում Փխենյանի կողմից մարտի 10-ին և 18-ին իրականացված փորձարկումները «ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 բանաձևերի բացահայտ խախտում» են անվանել:
ԱԽ-ի ներկայացուցիչները կոչ են արել ԿԺԴՀ-ին հետագայում զերծ մնալ նման գործողություններից:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: