FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Հայս Ալ-Հայսը հայտարարել է, որ Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի օդաչուն վտանգի մասին ազդանշաններ չի տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինքնաթիռում ռումբ չի եղել: Մենք ոչ մի կասկած չունենք»,- հայտարարել է Հայս Ալ-Հայսը:
Բացի այդ, նա հայտնել է, որ ինքնաթիռը վերջին տեխզննումն անցել է հունվարի 21-ին:
Ավելի վաղ ավիաընկերության գործադիր տնօրենը հանդես էր եկել պաշտոնական ուղերձով: