Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել էր ընտրական օրենսգրքի շուրջ հանրային լսումներից բացի անցկացնել քաղաքական բանակցություններ «4+4+4» ձևաչափով, այսինքն՝ չորսական ներկայացուցիչներ ընդդիմությունից, իշխանությունից և քաղաքացիական հասարակությունից։
ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ փորձելով պարզել վերջինիս տեսակետը առաջարկի վերաբերյալ:
«Բարգավաճ Հայաստանը, միանշանակ, ընդունելի է համարում այս ֆորմատը: Մենք կարծում ենք, որ այն կարող է ընտրական օրենսգրքի վերամշակմանն ուղղված քննարկամների արդյունավետ ֆորմատ լինել: Չի բացառվում, որ ԲՀԿ-ից ես ինքս մասնակցեմ այդ աշխատանքներին, չնայած այստեղ կարևոր էլ չեն, թե կոնկրետ ովքեր կներկայանան կողմերից. կարևորը՝ միասին կարողանանք գալ կոնսենսուսի և բոլոր մտահոգիչ խնդիրները փորձենք այդ հարթակում քննարկել: Նման ֆորմատը հնարավորություն կտա բոլոր կողմերին արտահայտել իրենց տեսակետը և գտնել փոխզիջումային լուծումներ: Կստացվի, թե ոչ, կերևա առաջիկա օրերին»:
Սյուզի Մուրադյան