Այսօր Երջանկության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-­ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ­ի Գլխավոր ասամբլեան մարտի 20­-ը երջանկության օր է ճանաչել 2012 թվականին: Անդամ երկրներին ՄԱԿ­-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական­ տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:

Մարտի 20­-ը երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ­-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից: Ելնելով օրացույցում նոր տոնի ավելացումից` երկրները սկսել են հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է երջանկության մակարդակը, որովհետեւ միայն տնտեսական ցուցանիշները ամբողջական պատկեր չեն ապահովում: ՄԱԿ-­ի միջազգային տոների օրացույցում նշված է ավելի քանի 100 տոներ, որոնց թվում են Հեպատիտի միջազգային օրը` մարտի 28­ը, մայրենիի օրը` փետրվարի 21­-ը:

Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53­րդն է: «Նոր տնտեսագիտական հիմնադրամ»­ի վերլուծության վերջին տվյալներով`աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53­րդ­ն է: The Happy Planet Index (HPI) ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով մեր երկրի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0: HPI­-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիրը, ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի երկրները կարողանում երկար, երջանիկ եւ կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար:

Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշերի վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և այսպես կոչված` էկոլոգիական «հետք», (մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա): Հայաստանն աչքի է ընկել համեմատաբար բարձր կյանքի սպասվելիք միջին տևողությամբ: Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոցվանան, ապա` Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Մալին:




Լրահոս