ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քրչի բազար»-ի իրենց տարածքից վտարված առեւտրականները Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են իրենց տրամադրել այլ տարածք: Երեւանի քաղաքապետարանից առեւտրականներին խոստացել են, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում կհանդիպեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի հետ: Ի դեպ, հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցության անդամները:




Լրահոս