ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«(ՎՊ մասին օրենքում) Փոփոխությունը չափազանց կարեւոր է: Ներմուծվելու է մի նոր ինստիտուտ, որը թույլ է տալու խորհրդարանում տարվա ընթացքում քննարկման առարկա դարձնել ընթացիկ հաշվետվությունները: Եվ եզրափակիչ հաշվետվությունն ամբողջ ծանրությունն իր վրա չի վերցնի»:

Գագիկ Մինասյան «Առաջին լրատվական»

Դե իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորը, այն էլ Գագիկ Մինասյանը, պետք է կողմ լինի ՎՊ մասին օրենքում փոփոխությանը, քանի որ սպասելի է, որ այդ փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանի վերահսկողությունը կուժեղանա: Եվ չի բացառվում, որ Վերահսկիչ պալատն էլ կորցնի իր դերը՝ դառնալով զուտ ձեւական կառույց: Չնայած Հայաստանում այսօր կառույցների զգալի մասը հենց ձեւական է, եւ բոլոր հարցերում իշխանությունը կենտրոնանում է մեկի ձեռքում, ով էլ հենց ձկան գլուխն է: Եթե, ինչպես հիմա, «փակեցին» եզրափակիչ հաշվետվության թեման, ապա ընթացիկներինը «փակելն» ավելի հեշտ կլինի:




Լրահոս