ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի քանի օրից կասենք, բանակցություններն ավարտական փուլում են»:

Արմեն Մովսիսյան «Հենարան»

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը կարծես թե հերթական անակնկալն է պատրաստել մեզ համար: ՀՀԿ-ական պաշտոնյային բնորոշ «խորհրդավոր» ոճով ասում է՝ մի քանի օրից: Անակնկալները լինում են լավ եւ վատ, բայց քանի որ անակնկալ մատուցողն Ա. Մովսիսյանն ու իր թիմակիցներն են լինելու, ապա լավ անակնկալի հույսեր ունենալն անիմաստ է: Փորձը հակառակն է ցույց տալիս: Թե ինչ միջոցներով պետք է սուբսիդավորվի գազի գինը, եւ արդյոք դրա համար Հայաստանը կկորցնի «Հայռուսգազարդ»-ում իր վերջին 20 տոկոսը, Մովսիսյանի «խորհրդավորության» պատճառով առայժմ չիմացանք, սակայն դժվար չէ կանխագուշակել:




Լրահոս