«Դե, գիտեմ (Մաքսիմ Հակոբյանին) որպես դեպուտատ։ Ես ի՞նչ գործ ունեմ էդ շրջապատի հետ, որ իրա հետ ճաշեի։ Ո՛չ, ես բացարձակ դրա հետ կապ չունեմ ու չեմ էլ ճանաչում։ Ես չեմ ասում՝ ճանաչում եմ, շփվում եմ, ճաշի եմ հրավիրված»:
Պաշտոնանկությունը Սուրիկ Խաչատրյանի վրա, անշուշտ, թողել է իր դրոշմը: Տեղից էլ նա բարեկրթությամբ չէր փայլում, իսկ պաշտոնանկության արդյունքում պատմական գիտությունների թեկնածուն նույնիսկ բառերն իրար կապակցելու ձեւերն է մոռացել: Նրա արտաբերած Մաքսիմ Հակոբյանին չճանաչելու մասին մտքից արդեն կարելի է եզրակացնել, որ նախկին մարզպետն ակնհայտորեն ինչ-որ մեկին հիմարի տեղ է դնում՝ կա՛մ հանրությանը, կա՛մ ինքն իրեն: Ասվածի մեջ որոշ ճշմարտություն էլ կա. Ս. Խաչատրյանի նմանները կարող են գործ ունենալ միայն հանցագործների եւ թմրամոլների շրջապատի հետ: