
FlyDubai ավիաընկերությունը 20 հազար դոլար փոխհատուցում կվճարի Դոնի Ռոստովում կործանված «Boing-737»-ի ուղևորների հարազատներին, փոխանցում է Lenta.ru-ն: Այս մասին ասվում է ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է, որպեսզի կոնտակտ հաստատենք ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված ուղևորների ընտանիքների հետ: FlyDubai ավիաընկերությունը 20 հազար դոլար փոխհատուցում կվճարի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարությունում նշել են, որ 4 շրջաններ խոստացել են մեկ միլիոն ռումբլի վճարել զոհված ուղևորների հարազատներին: