![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/upload-TASS_12930634-pic4_zoom-1500x1500-84607.jpg)
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավար ռազմավարական խորհրդական Քամալ Հարազիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բարձր է գնահատում Մոսկվայի և Թեհրանի աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«2 բարեկամական երկրների աջակցությունը նպաստեց Սիրիայի ամրապնդմանը»,-SANA գործակալությունը մեջբերում է Ասադի խոսքը:
«Սիրիացի ժողովուրդի և նրա դաշնակիցների հաղթանակը նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության ստեղծմանը: Ռուսաստանը մեր գործընկերն ու բարեկամն է, որը հարգալից վերբերմունք է ցուցաբերում մեր հանդեպ»,-նշել է Սիրիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 15-ից Սիրիայից դուրս են բերվել ռուսական զորքերի զգալի մասը: