Նոր մանրամասներ՝ Դոնի Ռոստովում կործանված «Boeing 737»-ի անձնակազմի և դիսպետչերների բանակցությունների վերծանումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թռիչքների անվտանգություն» խորհրդատվավերլուծական միջազգային գործակալության կայքում հրապարակվել է Դոնի Ռոստովում կործանված «Boeing 737»-ի անձնակազմի և դիսպետչերների բանակցությունների վերծանումը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ձայնագրության վերծանման համաձայն՝ բանակցություններն ընթացել են նորմալ ռեժիմով, անձնակազմը ինքնաթիռում որևէ խնդրի մասին չի հայտնել:

Ինքնաթիռի օդաչուն հարցրել է եղանակային պայմանների մասին, ի պատասխան որի՝ դիսպետչերը նախազգուշացրել է անձնակազմին ուժգին քամու, 6 կմ տեսանելիության, ուժգին անձրևի և տուրբուլենտային գոտում հայտնվելու վտանգի մասին:

Ընդ որում, այդ ժամանակ դիսպետչերը հավելել է, որ քամու ուղղության փոփոխման մասին նախազգուշացումներ չկան:

Բանակցություններն ավարտվում են նրանով, որ օդաչուն հայտնում է երկրորդ շրջան անցնելու որոշման մասին: «Անցնում եմ երկրորդ շրջան, Sky Dubai 981»,-ասել է նա:

Ավելի վաղ FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Հայս Ալ-Հայսը հայտարարել էր, որ ինքնաթիռի օդաչուն վտանգի մասին ազդանշաններ չի տվել:




Լրահոս